Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/194

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵԼԻԶԱՎԵՏԱ (թևանցուկ անելով տերտերին) ես ձեզ կպաշտպանեմ...

Մտնում են՝ Գուբինը, Նեսւորաշնին, Ալեքսեյը

ԳՈՒԲԻՆ Ա՜-ա՜, Պավլի՜ն... Նո՛ւ, լավ, մի՛ վախենա... քո վախտը չի։ Բարև՛, Վասի՛լի։

ԴՈՍՏԻԳԱԵՎ Ա՜յ չէի սպասում: Ուրա՛խ եմ... շա՜տ ուրախ...

ԳՈՒԲԻՆ Նու, որտեղի՞ց ուրախ: Ինչի՞ն ես ուրախ:

ՆԵՍՏՐԱՇՆԻ Ուրախության համար, Վասիլի Եֆիմովիչ, ուշ է: Բարև՛, հալա։

ԳՈՒԲԻՆ Դո՛ւ, Պերֆիրի, միանգամից սկսիր:

ԴՈՍՏԻԳԱԵՎ Ի՞նչ բան է, ա՞։ Ի՞նչ է, դուք... չխնայելով ձեզ, այսպես ասած...

ՆԵՍՏՐԱՇՆԻ Խոսիր դու, Ալեքսեյ Մատվեևիչ, ես իսկո՛ւյն: (Տանում է որդուն մի կողմ):

ԴՈՍՏԻԳԱԵՎ Գիշերը անհանգստացել եք, ա՞...

ԳՈՒԲԻՆ Եկել ենք... խոնարհվելու քո խորամանկությանը... խորամանկամտությանը...

ՆԵՍՏՐԱՇՆԻ (որդուն) Ձին դարպասի մոտ է։ Գնա, ասա՛, որպեսզի մի վագոն թուղթը քշեն իսկույն, գիտես ո՞ւր: Վավերաթղթերով— վագոնում սո՛դա է: Գրաշարները պատրաստ են։ Գործի՛ր։ Ես քեզ կսպասեմ այստեղ։ Քաղաքում մենակ չշրջես, մեկնումեկին վերցրու: Գնա՛: Զգո՛ւյշ:

ԳՈՒԲԻՆ (ծանր, խոժոռ) Լուրերը ճիշտ դուրս եկան: Եվ որքան վատ է լուրը, այնքան մեջը շատ ճշմարտություն կա... միշտ այդպես է եղել . Միշտ էլ վատ օրի համար ենք ապրում: