Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/201

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ելիզավետան ինչ-որ բանի մասին փսփսում է ամուսնուն՛

ԴՈՍՏԻԳԱԵՎ (բարձր) Սակայն թո՛ւյլ տուր: Ո՞նց թե այդ։ Ո՞նց ես դու, Պարֆիրի Պետրովիչ, զինվորներ կանչում օտար տուն՝ իմ տունը, ի՞նչ իրավունք դու ունես:

ՆԵՍՏՐԱՇՆԻ Այժմ իրավունք չեն հարցնում:

Պավլինր կորչում է մութ սենյակում

ԴՈՍՏԻԳԱԵՎ (բարձրացնելով ձայնր) Այդ ի՞նչ է նշանակում՝ ձեր զինվորներր։ Ո՞ւմ— ձեր։ Ինչի՞ համար:

ԳՈԻԲԻՆ Վախենո՞ւմ ես, Վա՛սկա, Խո՜.խո՜...

ԴՈՍՏԻԳԱԵՎ Դուք եկաք իւձ մոտ զանազան ցնդաբանություններով, որոնք ես հրաժարվեցի անգամ լսել, որի համար վկա է հայր Պավլինը...

Նեստրաշնին, ձեռնափայտը հատակին խփելով, դանդաղ ոտքի է կանգնում, ուղղվում, զարմացած է իսկ Գուբինն ուզեց բարձրանալ՝ փռվեց, թաղվեց բազկաթոռում, հերթով նայելով բոլորին չհասկացող, չռված աչքերով: Այդ դիրքով նա մնաց, մինչև որ նրան տարան, լոկ մեկ-մեկ բարձր խոպալով, կարծես ուզենալով ասել ինչ-որ բան և ուժ չգտնելով: Յակով Լապտևը կանգնած է աջ դռան մեջ, ատրճանակը ձեռքին: Նրա կողքին մորուքավոր զինվոր, 40 տարեկան, հրացանով, երկու նռնակ գոտուն, տրեխավոր: Յակովի առջևից մի երիտասարդ բանվոր, վագոններ յուղող, թուխ, նավթոտած,