Jump to content

Էջ:Մաքսիմ Գորկի ֊ Բանաստեղծություններ և լեգենդներ.djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լազյան, Բետյինգ՝ Ս. Աբեղյան, Ելիզավետա՝ Ա Մկրտումյան, ժաննա՝ Արուս Ոսկանյան, Զլոբին՝ Գ Հարությունյան, Շուրա՝ Ռ. Վարդանյան և ուրիշներ

Ինչպես վկայում Է ժամանակի մամուլը, բեմադրությունը մեծ հաջողություն Է ունեցել: Բեմադրության մասին դրվատական հոդվածներ են տպագրել համարյա բոլոր թերթերն ու ամսագրերը: Ամենուրեք այն բնութագրվել Է իբրև երևույթ հայ թատերական կյանքում, իբրև Երևանի Պետական թատրոնի նոր նվաճումը, «թատերական արվեստի բնագավառում ձեռք բերած հաղթանակներից մեկը»: Դոստիգաևի վառ և գունեղ կերպարը իր ճշմարիտ վերարտադրությունն Էր գտել Ավետ Ավետիսյանի մարմնավորման մեջ, որ ժամանակակիցները որակում են իբրև «փայլուն դերակատարում»

«Պետթատրոնի վաստակավոր դերասան և ռեժիսոր Վ. Վաղարշյանը հասկացել Է Գորկու «Դոստիգաև և ուրիշները» պիեսը և իր աշխատանքը կենտրոնացրել Է այդ երկի բնագրի առավել դրսևորման վրա: Նա իր ամբողջ աշխատանքն ուլղել է «Դոստիգաև և ուրիշները» պիեսի գեղարվեստական ամբողջականության և արժեքի հիշտ վերհանման կողմը: Արդյունքներն առկա են: Վաղարշյանի բեմադրությունն արտահայտել է պիեսի գրեթե բոլոր երանգները: Պիեսի ներքին իմաստի ճիշտ դրսևորումը միայն կարող է ռեժիսորին տալ դրամատիկական երկի բեմական մարմնավորման ճիշտ բանալին: Այդ ուղղությամբ կատարված աշխատանքը ոեժիսորն և դեսարաններին հնարավորություն «վեց սոեղծելու գեղարվեստորեն