Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 15 —

հանրապէս, իսկ Նոր-Ջուղայեցիներին մասնաւորապէս խնամել ու հոգ տանել, ինչպէս և նրանց որբ ու չքաւոր երեխաներին կրթութիւն մատակարարել, նաև Նոր Ջուղայի «Աղքատաց Արկղ» ընկերութեանն, որի շնորհիւ ցարդ բազմաթիւ տեղացի և գաւառացի չքաւոր ընտանիքներ խնամուել են ու խնամւում։

Կրթութիւնից զուրկ սոյն երկու քոյրերն, որոնք հազիւ թէ գրագէտ կարող էին համարուել, հիանալի կրթասիրութեամբ են վերաբերւում դէպի հայ մամուլն ու գրականութիւնը։ Բաժանորդ են գրւում իրենց ժամանակի բոլոր հայ թերթերին և մեկենաս հանդիսանում Հնդկաստանի մէջ լոյս տեսած շատ հրատարակութիւնների։ Այսպիսով նպատակ են ունենում նախ, քաջալերել Հայոց հրատարակչական գործը և երկրորդ, բարի օրինակ ծառայել այն հարուստ Հնդկահայերին ու Ջաւահայերին, որոնք ամեն բանի համար պատրաստ էին փող ծախսել, բացի գիր ու գրականութիւն տարածման գործից։[1]

Ջաւահայ գաղութի մէջ Հայ բարբառի յարատևութիւնն իրենց կէտ նպատակ ունենալով, 1855 թուին Բատաւիայում բաց են անում «Մանուկ և Յարութիւն» անունով մի դպրոց, որի համար գնում են 120,000 ռուփի արժողութեամբ մի կալուածք և նուիրում մի տուն։ Այս դպրոցն շարունակւում է մինչև 1872 թիւը, երբ համայնքի անտարբերութեան պատճառով ընդ միշտ փակւում է և մինչև մեր օրերը Ջաւահայ գաղութը զրկուած է մնում հայկական դպրոց ունենալուց։

1853 թուին երկու քոյրերը կամենալով դէպի Նոր-Ջուղան ունեցած իրենց բուռն հայրենասիրութիւնը մի որ և է

  1. Գ․ Գասպարեանի «Կենսագր․ երկուց բարերարաց» էջ 5։