Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/16

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յիշատակով յաւերժացնել, առաջնորգ Թադդէոս արք․ եպս․ Բէկնազարեանի միջոցով մի դպրոց են հաստատում նաև Նոր-Ջուղայի Դաւրէժ թաղի ս․ Մինաս եկեղեցումը, որ ուղիղ երեսուն տարի իր գոյութիւնը պահպանում է որպէս առանձին դպրոց և տարրական ուսումն աւանդում իրեն ապաստանող աշակերտութեան։

Օր․ Թագուհին վախճանւում է 1856 թուին 71 տարեկան հասակում, իսկ տ․ Մարիամը 1864 թուին 83 տարեկան։