Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 31 —

Ուրմիոյ Լատին եպիսկոպոսութեան անմիջական իրաւասութեան ներքոյ։[1] Հետզհետէ գալիս են բաւական թւով վարդապետներ ու կոյսեր և իրենց ձեռքն առնում 1705 թուին կառուցուած վանքն ու եկեղեցին։ Ապա բաց են անում ս․ Գր․ Լուսաւորիչ տղայոց դպրոցն և Կուսանոցում աւելացնում մի նորն՝ օրիորդաց համար։

Ֆրանսերէն լեզուն սովորելու նպատակով, միւս դպրոցներից՝ գլխաւորապէս բողոքականաց մօտից սկսում են նախ կաթօլիկ ծնողերի երեխաները և յետոյ հայերից կամաց-կամաց հաւաքուել նորարաց դպրոցները։

Աշակերտ-աշակերտուհիների հետզհետէ բազմանալու շնորհիւ, անհրաժեշտ կարիք է զգացւում ձեռնարկելու նոր շինութիւնների։ Ուստի Կուսանոցի շինութեան վրայ աւելացրւում է մի երկրորդ յարկ, իսկ Վանքի պարտիզում մի երկյարկանի նոր դպրոց տղայոց համար։ Սոյն դպրոցի շինութիւնն աւարտելուց յետոյ, փակւում է ս․ Գր․ Լուսաւորիչ դպրոցը և իր ամբողջ սարքով տեղափոխւում այստեղ 1907 թուի Օգոստոսի 20-ին։

Կաթօլիկ միսիօնարութեան արդի երկսեռ դպրոցները իրենց յաջողութեամբ պարտական են վերատեսուչ Հ․ Է․ Դմուտի եռանդուն գործունէութեան, որ բացի Նոր-Ջուղայում հասաատած երկսեռ դպրոցներից, 1911 թուից սկսած Սֆահանում յատկապէս պարսիկ ժողովրդի համար հիմնում է մի այլ դպրոց «ՍէթարԷ-սօբհ» (Արուսեակ) անունով։

  1. «Հայաթերթ» 1904 թ․ No 83։