Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

— 45 —

Տեսուչ (Հոգաբարձական ժողովի ընտրութեամբ), իսկ Քանանեան Դպրոցը առանձին փոխ-տեսուչ, որոնք պիտի լինին Հայ Լուսաւորչական։

ժթ)․ Տեսուչը Գ․-Քանանեան Դպրոցի վերաբերմամբ կարգադրութիւն անում է անպատճառ, փոխ-տեսչի հետ խորհրդակցելով և նրա միջոցով։

ի)․ Տեսուչը Հոգաբարձական ժողովի անդամ է և ունի մի ձայն, իսկ երբ խնդիրը վերաբերում է Քանանեան Դպրոցին, փոխ-տեսուչն ևս ներկայ պիտի գտնուի Հոգաբարձական ժողովին նոյն իրաւունքներով։

իա)․ Բոլոր ուսուցիչները պիտի ունենան բարձրագոյն կամ միջնակարգ կրթութիւն և լինին Հայ։

իբ)․ Տեսուչը, փոխ-տեոուչը և ուսուցիչները իբրև մանկավարժական մարմին՝ անկախութիւն պիտի ունենան կրթական և մանկավարժական խնդիրներում, անշուշտ ղեկավարուելով դպրոցների համար մշակուած ծրագրով և կանոնագրութեամբ, որ վաւերացրած կլինի Ծայրագոյն Հոգևոր Իշխանութեան կ՚՚ողմից։

իգ)․ Եթէ ապագայում պայմանները փոխուելով, հարկ լինի փոխադրել Գ․-Քանանեան Դպրոցը Ն․-Ջուղայից՝ Հայաստանի մի որ և է բազմահայ յարմարաւոր կերդրոն, այդպիսի դէպքում այդ որոշումը պիտի կայանայ Վեհ․ Կաթուղիկոսի, Կտակակատարների և Հոգաբարձութեան փոխադարձ համաձայնութեամբ:

իդ)․ Ամեն տարի Սեպտ․ ամսին Ս․ Գէորգ–Զօրավարի տօնին պիտի մատուցանել պատարագ ի յիշատակ հանգուցեալ Գէորգ Քանանեանի և կատարել հոգեհանգիստ Ն․-Ջուղայի Ամենափրկչեան Վանքում, կամ Ս․ Գէորգայ Եկեղեցում, ուր ներկայ պիտի լինեն Քանանեան Դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները։

6