Jump to content

Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— 46 —

իե)․ Հիմնադիրը (կամ Կտակակատարները) իրաւունք ունի ուղարկել մի ներկայացուցիչ՝ անձամբ մօտից ծանօթանալու համար Գ․ - Քանանեան Դպրոցի հետ և զեկուցանելու»։

Հաստատելով զվերոյգրեալ ծրագիր, Մեք լիայոյս եմք, զի Գերապատիւ Աթոռակալք Ն․-Ջուղայի, Բարեշնորհ Փոխանորդք, Խորհրդարան Առաջնորդարանիդ, որպէս և Հոգաբարձուք և Տեսուչք՝ սեպուհ պարտիս ինքեանց համարեսցեն սրբութեամբ և անթերի կատարել կէտ առ կէտ զյօդուածս ծրագրին, որ ի Կոնդակիս, առ ի արդիւնաւոր և յարատև կացուցանել զդպրոցն ըստ ցանկութեան ազգասէր հիմնադրին և բարեպաշտուհի տիկնոջ, որ ունի հաստատապէս զգիտաւորութիւն ընդարձակելոյ զայդ հաստատութիւն, ապահովելով նորանոր նուիրատուութեամբ յիւրմէ կողմանէ ի պէտս գործնական գիտելեաց, նախանձելի յաչս հայ ազգին հանդիսացուցաներով, որով և փառաւորեսցին հոգիք հիմնադրացն յերկինս և օրհնեսցին յիշատակք նոցին յազգաց յազգս։ Եւ Մեք մաղթելով ի Տեառնէ զհանգիստ հոգւոյ հիմնադրին և արևշատութիւն գերազնւուհի տիկին Վառվառեայ Քանանեան՝ իրագործողի զկամս ամուսնոյն, աղօթեմք, զի Տէր Աստուած յարատև պահպանեսցէ զայդ նոր ուսումնարանդ վասն ազգիս մերոյ և փոքրկանց մերազնէից, զօրացուսցէ Փրկիչն զաշխատաւորս և զվաստակաւորս, զհոգաբարձուս և զխնամակալս ազգային հաստատութեանդ այդորիկ։ Յիշատակն արդարոց օրհնութեամբ յիշեսցի, և օրհնութիւն Աստուածային հանդերձ պահպանութեամբ Աջոյն Ս․ Լուսաւորչին ի վերայ հաստատութեանդ եղիցի, ամէն:

ՄԿՐՏԻՉ
Կաթուղիկոս Ամենայն Հայոց



ի 6 Յունիսի 1902 ամի
և ըստ Տումարիս ՌՅԾԲ
ի Հայրապետութեան Մերում թ․ ամի,
յԱրարատեան Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի,—ի Վաղարշապատ։ թ․ 871