Էջ:Նոր-Ջուղայի դպրոցները.djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թ․



1905 թուին Ազգ․ երկսեռ դպրոցների Հոգաբարձութիւնը նկատելով որ Նոր-Ջուղայի պէս մի տեղում չկան այնպիսի շահաւէտ գործեր, որոնցով կարելի լինի ապրուստ հայթայթել, որոշում է հիմնել մի կանոնաւոր «Արհեստագիտական դպրոց», որտեղ հնարաւոր լինի զանազան անհրաժեշտ արհեստներ սովորեցնել կատարելագործուած ձևով և այդպիսով ժողովրդի տնտեսական քայքայուած վիճակը որոշ չավով բարւոքել։

Իբրև գործի սկզբնաւորութիւն, Ազգ Կեդրոնական դպրոցում բանում է Կօշկակարանոց, վարձում է մի վարպետ կօշկակար և արտասահմանից բերել է տալիս անհրաժեշտ գործիքներ ու նիւթեր։ Նախնական ծախքերը և արհեստաւորի ռոճիկը հոգալու համար՝ որոշում է ամսական նպասաներ ստանալ Նոր-Ջուղայի եկեղեցիներից ու Ազգ ․ հաստատութիւններից։ Բանում է նաև մի կազմատուն։[1]

Կալկաթայի «Աբգար և Ընկ․» անդամներ՝ պարոնայք Յարութիւն Գր․ Աբգարեանց և Աբգար Ալէքս․ Աբգարեանց ի նկատի ունենալով այն հանգամանքը, որ Նոր-Ջուղայի տղաների մեծ մասը իրենց բնագաւառում գործ ու աշխա-

  1. «Տնտես․ և Կրթ․ տեղեկագիր» 1905—1906 թ․ էջ 24։