— 52 —
տանք չը գտնելուն պատճառով, հնաւանդ սովորութեան համաձայն միշտ գաղթում են Հնդկաստան, մտածում են Նոր-Ջուղայեցի պատանիներին պիտանի արհեստներով կապել իրենց ծննդավայրի հետ, որով և օտարների հետ ձուլուելու առաջն առնել։[1]
Այս իսկ նպատակով 1906 թուին իրենց նախահօր հաստատած «Նոր-Ջուղայի Հայկեան Հայրենասիրական դպրոցին» (էջ 10) յատկացրուած դրամագլխի վրայ նոր նպաստ աւելացընելով՝ 37,000 ռուփի են կտակում և Նոր-Ջուղայի Ազգ․ Կեդրոնական դպրոցում մի Արհեստագիտական բաժանմունք բաց անում, անուանելով նրան «Նոր Հայկեան հայրենասիրական ձրի արհեստագիտական դպրոց»։
Սոյն գումարի տոկոսներով նախ ընդարձակւում են Կօշկակարանոցն ու Կազմատունը, ապա բացւում Ջուլհականոցի, Երկաթագործարանի և Խառատանոցի բաժանմունքներ։ Կազմատունն ու Խառատանոցը հետզհետէ փակւում են աշակերտ չունենալու պատճառով, յետոյ փակւում է Երկաթագործարանն՝ դարձեալ նոյն պատճառով։ Իսկ Կօշկակարանոցն ու Ջուլկհականոցը տարէ-ցտարի ճոխանում են, աշակերտներ արտադրում և յուսալից ապագայ խոստանում։
Բացի «Արհեստագիտական Դպրոց»-ից, Աբգար և Ընկերութիւնը ապահովում է նաև երկու ֆօնդ «Ողորմութեան Աւանդ» անունով՝ հանգ․ Սէթ, Յարութիւն և Գրիգոր Աբգարեանցների յիշատակին, որոնց տոկոսներով տարեկան
- ↑ «Նոր-Ջուղայի Լրաբեր» 1906 թ․ No 10։