Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այնքան է զարգացել, որ սրիկաները երկաթուղու գնացքներն են կանգնացնում և ճամփորդներին կողոպտում։

— Ճիշտ է,— համաձայնվեց իսկույն իշխանը, չգուշակելով Ալթունովի խորամանկությունը, որ ինձ էլ խաբեց։

Վերադարձանք կուպե, և այլևս խոսք չեղավ Ալթունովի ութ հազար դեսյատին կալվածքի մասին։

Այս անգամ Ալթունովը բարձրացավ կուպեի վերին մասը, իր տեղը սիրալիր զիջելով իշխանին։ Շատ չանցած լսվեց նրա անդորր խռմփոցը։ Նա քնեց, չնայելով, որ քունը համարյա «կես մահ է»․․․

Իշխանը պառկեց, փաթաթվեց տառակոտի մեջ և նույնպես խռմփացրեց, միայն ոչ Ալթունովի պես հանդարտ, այլ անասելի աղմուկով։

Զարթնեցին ուղեկիցներս առավոտյան այն ժամանակ, երբ գնացքն արդեն Բաքու էր հասել։ Իշխանը մեզ ողջերթ մաղթեց և դուրս եկավ վագոնից։

— Մնա՜ք բարով, իշխան, մնա՜ք քարով,– զոչեց Ալթունովը նրա եաևից,— հույսով եմ, որ մեր բարեկամությունը հաստատ կլինի։ Օ՛հ,— դարձավ նա ինձ անմիջապես,— վերջապես ազատվեցինք այդ տխմարի ընկերությունից։ Ա՛յ ստախոս։ Ասում է կավածք ունիմ Քութայիսի նահանգում։ Ես Մերկվելիձե անունով կալվածատեր չեմ ճանաչում։ Արժե՞ր վիճաբանել այդ ստախոսի հետ։

Բայց ինձ համար արդեն պարզ էր, թե որն է նրանցից ստախոսը։

Երբ գնացքը նորեն շարժվեց, մեր կուպեում երևացին երկու հրեական միմյանցից խիստ տարբեր տիպեր՝ մեկը հին, մյուսը նոր։ Մեկը նիհար էր, կուրծքը ներս ընկած, արծվաքիթ, խիստ թանձր և խիստ սև մազերով։ Նրա մորուքը սկսվում էր ուղիղ աչքերի տակից և վերջանում էր չգիտեմ ուր։ Մյուսը գեր էր, առողջ կրծքով, կարմիր երեսով, շեկ մազերով, սպիտակ, ինչպես պինդ խաշած ձու։

Ալթունովը մի արհամարհական հայացք ձգեց ներկաների վրա, իհարկե, գաղտնի և ասաց ինձ հայերեն.

— Հիմա էլ Իսրայելի զավակների ձեռքն ընկանք։ Թյո՛ւ, դրանց հետ չեմ խոսելու։ Եվ իրավ, մոտ կես ժամ նա իրան պահեց ինչպես անմատչելի դալայլամա, հազիվ ինձ ևս մի քանի հատուկտոր խոսքեր ուղղելով։ Միայն չմոռացավ այդ կարճ միջոցում չորս անգամ գրպանից դուրս բերել ոսկյա և ադամանդյա մետաղադրամներով արծաթե ծխախոտատուփը այնպես, որ հրեաները տեսնեն։

Հայտնի է, որ հրեաները ճամփորդության ժամանակ տանել չեն