Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՅՐՆ ՈՒ ՈՐԴԻՆ

Սիմոնը չքավոր էր և չգիտեր, որ չքավորությունն ամոթալի բան չէ։ Բայց գիտեր նաև, որ եթե մարդ չաշխատի նրա լուծը տանել պատվով, կտրող է դառնալ ամոթալի։

Արհեստով Սիմոնը գրաշար էր և իհարկե, ստիպված էր կարդալ այն բոլորը, ինչ որ շարում էր։ Տպարանատերը լուրջ գրքերն ու գրքույկները նրան էր տալիս շարելու, որովհետև նրան էր համարում ամենից գրագետ և ամենից բարեխիղճ։

Քսան ու մեկ տարվա ընթացքում Սիմոնը կարդացել էր բավականաչափ խելոք բաներ և շատ էր մտածել։ Նա բոլոր հեղինակներին հավասար հարգանքով չէր վերաբերվում։ Իր տեսակի քննադատ էր։ Առանձնապես խստապահանջ էր բարոյախոսների վերաբերմամբ։ Նրա համոզմունքով գրողն ինքը նախ և առաջ պիտի լինի այն, ինչ որ պահանջում է ուրիշներից։ Այլապես գրողն արժեք չուներ նրա աչքում։ Չսիրած հեղինակների գործերը շարելիս՝ Սիմոնի նեղ, նիհար ու պղնձագույն դեմքի վրա շարունակ խաղում էր մի հեգնական ժպիտ, նա իր մտքում ասում էր․

― Ստի՛ր, ստի՛ր, բարեկամ, բայց քեզ լավ եմ ճանաչում։

Մի անգամ նա, ընդհարվելով մի ինչ որ խմբագրի հետ, ասաց.