Jump to content

Էջ:Շիրվանզադե, Երկեր.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բոլոր հին գնորդները, երբ հասկացան, ոը մենք կրկնակի զրպարտված ենք։

Նույն միջոցին Ագրինցևի գործերը քայքայվել էին այնպես, ոը մեծ խելք էր հարկավոր նրանց ուղղելու համար։ Այնինչ Ագրինցևը զրկվել էր իր մեծ գլխում անփոփված փոքրիկ ուղեղի մնացորդից էլ։ Դուրս եկավ, որ այդ մարդը պարտքերի մեջ խրված է ավելի, քան մենք կարող էինք սպասել։

Մի օր նրա մուրհակը բողոքի ենթարկվեց։

Դա ողբերգության սկիզբն էր. շարունակությունը շուտով տեսանք։ Մարդը կորցնում էր իր վարկը արագ-արագ։ Ֆաբրիկաներն արդեն կրճատել էին նրա կրեդիտը, իսկ մեկը միանգամայն մերժել էր։ Այս բոլորը մենք շատ լավ գիտեինք և նպաստում էինք։ Աշնան սկզբին նա նոր ապրանք չստացավ, իսկ հինը ամառվա ընթացքում կերվել էր ցեցից։

Ագրինցևն անզոր էր կանգնել անկման կես ճանապարհին։ Հարբում էր նա այժմ բոսյակի պես։ Մագազինը փոխեց կնոջ անունով, որովհետև ինքն արդեն սնանկ էր ճանաչված։ Կառքերն ու ձիերը ծախվեցին։ Կինը ամաչում էր տնից դուրս գալ կամ հյուրեր ընդունել։

Ագրինցևն երբեմն կանգնում էր իր անցյալ փառքի դռների առջև և ճեղքով ինչ-որ սպառնալիքներ ուղարկում դեպի մեր կողմը։ Ես դեռ վախենում էի նրանից և այժմ ավելի, քան առաջ։ Հուսահատությունը սարսափելի է, պարոն։ Ահա՛ ինչու չէի կարողանում խղճալ այդ մարդուն։

Խղճա՞լ, ոչ, նա շատ էր անարգել մեզ։ Մի օր Շմուլ Մոզերն ասաց.

— Այզելման, մենք արդեն վարձատրված ենք։

— Ի՞նչ ես ուզում ասել,— հարցրի ես։

— Ագրինցևը խանութը փակում է վաղը։

— Տեսնում եմ։ Հետո՞։

— Նա կորած է։ Անցյալ շաբաթ մեր սինագոգը շուն գցողների մեջ տեսել են և՛ Ագրինցևին։

Այդ արդեն ես չգիտեի։

Անցավ կես տարի ևս։ Ագրինցևը չքացել էր ասպարեզից։ Բայց մենք նրան չէինք մոռացել, և ինչպե՞ս կարող էինք մոռանալ մի մարդու, որ դեռ մի քանի տարի առաջ