Jump to content

Էջ:Շուշանիկ Կուրղինյան - Արշալոյսի Ղօղանջներ Պրակ Ա.pdf/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԵՐ ՕՐԵՐԸ.

Լոյսը բացուեց դողդոջեցին
Ցող-շողեր,
Վազեց քամին դալար դաշտով
Անտարբեր:
Քնհատ ծաղիկն օրօրուելով
Շնկշնկաց,
Սարի լանջից ջինջ աղբիւրը
Կլկլաց...
Ի՞նչ պատահեց, ում թաղեցին
Լուռ դաշտում,
Այն ի՜նչ թումբ է, ո՞ւր մարդիկ են
Արտասւում...
Հա՜..․ այդ նա է —ըմբոստ հոգին
Քաջարի,
Որ յանդգնեց էլ չմնալ
Խեղճ, գերի...
Հա՜․․․ այդ նա՛ է, որ իր մահով
Վաղաժամ
Ազատութեան դափնին խլեց
Անթառամ...

61