Էջ:Պատմութիւն հայոց.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կանութեանն․ այլայն ինչ գիշերոյն ժամս ունելով ոչ սակաւս՝ ձայնէ զխորհրդակիցսն․ և տրտում երեսօք յերկիր հայելով ՚ի խորոց սրտին մռնչէ յոգւոցհանութեամբ։ Եւ ՚ի զվասն էրն ՚ի խորհրդակցացն հարցանիլ՝ յերկարէ ժամս ինչ զպատասխանիսն, և ուր ուրեմն հեծութեամբ սկիզբն արարեալ յայտնէ զամենայն, որ ՚ի ծածուկս սրտին խորհուրդ և կասկած, ընդ նմին և զիրս ահագին տեսլեանն։

«Էր ինձ, ասէ, ո՛վ սիրելիք, լինել այսօր յերկրի անծանօթում, մերձ ՚ի լեառն մի երկար յերկրէ բարձրութեամբ, որոյ գագաթնն սաստկութեամբ սառնամանեաց թուէրպատեալ․ և ասէին գոգցես յերկրին Հայկազանց զայս լինել։ Եւ ՚ի նայել իմ յերկարագոյնս ՚ի լեառնն՝ կին ոմն ծիրանազգեստ, երկնագոյն ունելով զիւրեաւ տեռ, նստեալ երեւեցաւ ՚ի ծայրի այնպիսւոյ բարձրութեան, աչեղ, բարձրահասակ և կարմրայտ, երկանց ըմբռնեալ ցաւովք։ Եւ ՚ի յերկարագոյնս նայել