Էջ:Պատմութիւն հայոց.djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

իմ յայնպիսի երեւումն և ՚ի հիացման լինել՝ ծնաւ յանկարծ կինն երիս կատարեալս ՚ի դիւցազանց հասակաւ և բնութեամբ։ Առաջինն զերանսն ածեալ ՚ի վերայ առիւծու՝ սլանայր յարեւմուտս, և երկրորդն ՚ի վերայ ընծու՝ ՚ի հիւսիսի հայելով․ իսկ երրորդն զվիշապ անարի սանձեալ՝ ՚ի մերոյս վերայ շահատակեալ յարձակէր տէրութեանս։

«Եւ ՚ի մէջ խառնից այսպիսեաց երազոց, թուէր ինձ կալ ՚ի վերայ տանեաց իմոց արքունեացս, և զնոյն ինքն վերին երեսս յարկացս տեսանել գեղեցկօք և բազմագունիւք զարդարեալ շատրուանօք, և զպսակողսն մեր զդիսն հրաշատեսիկ տեսլեամբ ՚ի վերայ կացեալս․ և զիս ձեօք հանդերձ պատուել զնոսա զոհիւք և խնկովք։ Եւ յանկարծ ՚ի վեր նայեցեալ, զայն որ ՚ի վերայ վիշապին հեծեալ էր այր, արծուոյ իմն արդարեւ սլացեալ թեւովք տեսի յարձակեալ․ որ մօտ հասեալ՝ խորհէր կործանել զդիսն։ Իսկ ես Աժդահակ խտրոց