Էջ:Պատմութիւն հայոց.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պտղոմեայ ասպարիսօք զբնակութիւնս մարդկան չափեցին, այլ և մասն ինչ զծով և զանբնակս յայրեցածէն մինչեւ զՔիմիւռոն)։ Իսկ պաշտօնեայս տայ Անուշայ ՚ի նոյն Մարաց , որ առ ոտամբ լերինն բնակեցան։

Յայտնեն զայս ճշմարտապէս և թուելեացն երգք, զոր պահեցին ախորժելով, որպէս լսէմ, մարդիկ կողմանն գինեւէտ գաւառին Գողթան․ յորս շարին բանք երգոցն զԱրտաշիսէ և զորդւոց նորա, յիշելով այլաբանաբար և զզարմիցն Աժդահակայ, վիշապազունս զնոսա կոչելով․ զի Աժդահակդ՝ ՚ի մեր լեզուս է վիշապ։ Այլ և ճաշ ասեն գործեալ Արգաւանայ ՚ի պատիւ Արտաշիսի, և խարդաւանակ լեալ նմին ՚ի տաճարին վիշապաց։ Այլ և Արտաւազդայ ոչ գտեալ, ասեն, քաջի որդւոյն Արտաշիսի, տեղեկիկ ապարանից ՚ի հիմնանալն Արտաշատու՝ նա անց, ասէ, գնաց և շինեաց ՚ի մէջ Մարաց զՄարակերտ․ որ է ՚ի դաշտին՝ որ անուանեալ կո