Էջ:Պատմութիւն հայոց.djvu/146

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նախնի նոցա։ Քանզի ՚ի բաժանել լեզուացն ընդ ամենայն երկիր, ոչ խառն ՚ի խուռն և ոչ անառաջնորդ այս լինէր․ այլ աստուածայնով իմն ակնարկութեամբ գլխաւորք և ցեղապետք որոշեալք զիւրաքանչիւր սահմանս ժառանգեցին կարգաւ և զօրութեամբ։ Եւ զայս Բիւրասպեայ հաւաստի անուն ճանաչեմ ես Կենտաւրոս Պիւռիդայ, ՚ի քաղդէականի գտեալ մատենի։ Սա ոչ քաջութեամբ քան թէ հարստութեամբ և ճարտարութեամբ զցեղապետութիւն ազգին իւրոյ ունէր, հնազանդեալ Նեբրովթայ․ և հասարակաց զկենցաղս կամէր ցուցանել ամենեցուն, և ասէր՝ ոչ ինչ իւր առանձին ումեք ունել պարտ է, այլ հասարակաց։ Եւ ամենայն ինչ նորա յայտնի էր բան և գործ․ և ՚ի ծածուկ ինչ ոչ խորհէր, այլ զամենայն յանդիման արտաքս բերէր լեզուաւ զծածուկս սրտին։ Եւ զել և զմուտ բարեկամացն որպէս ՚ի տուընջեան նոյնպէս և ՚ի գիշերի սահմանէր։ Եւ