Jump to content

Էջ:Պատմութիւն հայոց.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
156 Բ

րութիւնս և նոցին նախարարութեանցն նահապետութիւնս հաստատեաց զարս պիտանիս, որք ՚ի զաւակաց նախնւոյն մերոյ Հայկայ և յայլոց։

Քանզի յետ սանձահարելոյ զՄակեդոնացիս և դադարելոյ պատերազմացն՝ սկիզբն առնէ բարեգործութեանց Պարթեւն քաջ․ նախ և առաջին փոխարէն բարեաց հատուցանելով առնն զօրաւորի և իմաստնոյ, որ ՚ի Հրէիցն՝ Շամբատայ Բագրատ․ տալով նմա իշխանութիւն ազգաւ թագադիր լինել Արշակունեաց․ և որ ՚ի նմանէ ծնեալ ազգ՝ լինել կոչմամբ յանուն նորա Բագրատունի, որ է այժմ մեծ նախարարութիւն ՚ի մէջ աշխարհիս։ Քանզի այս Բագարատ նախաձեռն ընծայ ըստ կամաց մատոյց զինքն Վաղարշակայ յառաջ քան զպատերազմունսն Արշակայ ընդ Մակեդոնացիսն, և սա ՚ի դրան արքունի։ Իսկ ՚ի ծայրս հայերէն խօսից կողմնակալ, իշխան բիւրուց և հազարաց, յարեւմուտից կուսէ։