Այս էջը սրբագրված չէ
158 | Բ |
խարհիս, վերագոյն քան զակունս մօրին մեծի, յափն Երասխայ, մօտ յԱրմաւիր որ ասի բլուր․ աւուրս շատս առնելով անդ, որպէս պարտ է ասել․ զի ոչ գիտէին զկարգս ինչ։
Եւ աստի միաբանեալ զբոլոր կողմանս աշխարհիս՝ հասանէ առ սահմանօքն Խաղտեաց։ Քանզի Ղազիկայ, Պոնտոս, Փռիւգիայ, Մաժաք և այլք, ոչ գիտելով զհամբաւ պատերազմին Արշակայ՝ առ Մակեդոնացւոց պետութիւնն զմիաբանութիւն դաշտանցն հաստատուն պահէին։ Վասն որոյ ոմն Մորփիւղիկեայ միաբանեալ զասացեալ կողմանս զայսոսիկ, և գրգռի ՚ի պատերազմ ընդ Վաղարշակայ։ Բայց պատահեն միմեանց առ բարձրաւանդակի միոջ բլրով քարագագաթնիւ, որ այժմ ասի Կողոնիայ․ և մօտեալք առ միմեանս ձիգ ասպարիսօք միջոցացն՝ ամրանան կողմանքն երկոքին բովանդակ աւուրս։