Էջ:Պատմութիւն հայոց.djvu/173

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Բ 159


Ե․ Պատերազմ Մորփիւղիկեայ եւ մկնդահար մահ։

Զկնի անցանելոյ բազում աւուրց ամրանալոյ կողմանցն երկոցունց, գրգռի պատերազմն, ՚ի մերմէ կողմանէս դիմեալ․ վասն որոյ յարդարէ կամաւ կամ ակամայ Մորփիւղիկեան դիւրոյ կողման ճակատն, հասանէ յանդուգն յարձակմամբ։ Քանզի այր սրտեայ էր և անդամովք երկար և ընդ իրեարս պատշաճ, զոյգ մարմնոյն և ոյժսաստիկ ունելով, ամրացեալ պղնձով և երկաթով, և այլովք ընտիր վառելովք, ոչ սաստիկ ինչ թուով՝ տապաստ յերկիր արկանէր արս ընտիրս և քաջս ՚ի մանկանցն Վաղարշակայ․ և ջանայր անցանել հասանել յարքայն Հայոց ՚ի մէջ խմբի մեծի և զինու ամրացելոյ։ Եւ մօտ անցեալ՝ աջողեցաւ ձգել զսուինն․ քանզի էր կորովի և երկայնաձիգ, հեռի զաշտէսն արձակեալ, որպէս ՚ի թռիչս սրաթեւ հաւուց։ Այլ ոչ ինչ կարի յամեցին ընդ մէջ ան-