Jump to content

Էջ:Պատմութիւն հայոց.djvu/174

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
160 Բ

ցանել արք քաջք և անուանիք ՚ի զարմիցն Հայկայ և ասորեստանւոյն Սենեքերիմայ․ և հարեալ աշտէիւք զքաջն՝ սատակէին և զզօրսն առաջի արկեալ՝ ՚ի փախուստ դարձուցանէին․ բազում վտակս արեան հեղեալ զերկիրն ոռոգանէին իբրեւ հեղեղօք անձրեւաց։ Եւ յայնմ հետէ դադարեալ խաղաղէրերկիրն, նուաճեալ ընդ ձեռամբ Վաղարշակայ, և Մակեդոնացւոցն դադարէր գոռն։

Զ․ Եթէ որպէս կարգեաց Վաղարշակ զարեւմուտս եւ զհիւսիսի մերոյ աշխարհիս։

ԵՒ այսպէս կատարեալ՝ կարգէ զկողմանս Մաժաքայ և զՊոնտացիս և զԵգերացիս․ դառնայ զհիւսիսեաւ առ ստորոտովն Պարխարայ ընդ մէջ Տայոց, ՚ի գիջին և ՚ի մառախլուտ տեղիս մայրեաց և ՚ի լօռաւէտս․ գեղեցիկ իմն կարգելով զերկիրն, հաւասարելով զլեռնայինն և զջերմահոտն ՚ի բարեխառն և ՚ի զուգա-