Jump to content

Էջ:Պատմութիւն հայոց.djvu/175

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
Բ 161

գեղեցիկ վայելչութիւն իւրոոյ թագաւորութեանն․ ամառնային ժամանակին հովանոցս պատրաստելով, յորժամ զհիւսիսեաւ երթիցէ։ Գոմս զերկուս տափարակսն անտառախիտս հանդերձ լերամբքն կազմելով, և որսոց տեղիս, և զջերմութիւնն Կողայ՝ ՚ի մարմանդս այգեաց և բուրաստանաց։ Այլ խտրեմ աստ վասն սիրելի առննյայտնի գրել զամենայն և մանրապատում․ զի անցի միայն զտեղիսն նշանակելով հաւաստի, և զոճն ՚ի բաց թողեալ, վասն զկապ սիրոյ զհրաշալւոյն անխզելի պահելոյ։

Եւ աստ կոչեցեալ զվայրենի եկամուտ ազգն, որ ՚ի դաշտին հիւսիսոյ և որ զստորոտով մեծի լերինն Կաւկասոյ, և որ ՚ի հովիտս կամ ՚ի ձորս երկայնաձիգս խորացեալս, ՚ի լեռնէն որ զհարաւով՝ իջեալ մինչ ՚ի դաշտաբերանն մեծ․ պատուէր տալով զաւազակութիւն և զմարդադաւութիւն ՚ի բաց քեցել յինքեանց, և հրամանաց և հարկաց արքունի հպատակ լինել․