Jump to content

Էջ:Պատմութիւն հայոց.djvu/176

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
162 Բ

որպէս զի միւսանգամ տեսեալ զնոսա՝ առաջնորդս և իշխանս հանդերձ գեղեցիկ կարգօք հաստատեսցէ։ Եւ արձակէ զնոսա հանդերձ արամբք իմաստնովք և վերակացուօք յիւրմէ։ Եւ ինքն արձակեալ զարեւմտեայ բազմութիւնն՝ իջանէ ՚ի տեղիս խոտաւէտս մերձ ՚ի սահմանն Շարայի․ զոր հինքն Անփայտ և վերին Բասեան կոչէին․ իսկ յետոյ վասն հատուածի Վզընդուր Բուլղարայ Վնդայ, բնակելոյ ՚ի տեղիսն՝ յանուն նորա անուանեցաւ Վանանդ․ և անուանք շինիցն յանուն եղբարց և զարմից նորա անուանեալ կոչին մինչեւ ցայժմ։

Իսկ ՚ի ցրտանալ հիւսիսոյ և ՚ի դառն հողմ փչելոյ, խաղայ իջանէ ՚ի դաշտն մեծ․ և անդ զափամբ մօրին մեծի բանակի ՚ի տեղւոջ, ուր գետն մեծ ՚ի ծովակէն հիւսիսոյ սկիզբն առեալ՝ իջանէ և խառնի ՚ի մօրն մեծ։ Եւ անդ կարգեալ զզօրս աշխարհիս, և թողեալ յինքենէ վերակացուս, և իւր առեալ զամենայն գլխաւորսն՝ չուէ ՚ի Մծբին։