Այս էջը սրբագրված չէ
Բ | 163 |
Է․ Յօրինուած թագաւորութեանն. եւ թէ ուստի զնախարարութիւնսն կարգեաց, թորպէս եւ զիարդ կենցաղավարել հրամայեաց։
ԱՅՍ դրուագ մեծ, և հաւաստի պատմութեամբ լի, և արժանի բանից ողորկագունից և յոլովից։ Քանզի բազում ինչ աստ կարգաց և յօրինուածոց տանց, ազգաց, քաղաքաց, և որ ինչ շուրջ զթագաւորութեամբն - զօրաց, զօրապետաց, կողմանց կողմակալաց, և որ նման այսոցիկ։
Արդ՝ նախ և առաջին օրինադրէ թագաւորն զինքն և զտուն իւր, սկիզբն առնելով ՚ի գլխոյ իւրմէ և ՚ի թագէ։ Եւ զկոչեցեալն Բագարատ, որ ՚ի Հրէիցն, շնորհակալութիւն նմա վասն յառաջագոյն անձնատուր ձեռնտուութեանն առ թագաւորն և միամտութեանն և քաջութեանն, զյառաջասացեալ