Jump to content

Էջ:Պատմութիւն հայոց.djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
164 Բ

տանուտիրական պատիւն ազգինպարգեւելով․ և իշխել նմա թագ ՚ի գլուխ դնել թագաւորին, և կոչել թագադիր, այլ եւասպետ․ և առանց ոսկւոյ և ականց, զկրտսեր մարգարիտն երեքտակեան վարսակալ ածել՝ յորժամ յարքունիս և ՚ի տան թագաւորին շրջիցի։

Եւ զգեցուցանողս իւր զձեռէս ՚ի զաւակէ Քանանացւոց․ և անուն կոչէ ազգին Գնթունիս, ոչ գիտեմ է՛ր աղագաւ։ Եւ թիկնապահս իւր, զինու հանդերձ, ՚ի զաւակացն Խոռայ Հայկազնոյ, արս ընտիրս և քաջս, նիզակաւորս և սուսերաւորս․ և գլուխ նահապետութեան նոցա զՄաղխազ ոմն այր բարի և սրտեայ։ Բայց անուն ազգին զնախնականն պահէ։ Իսկ զԴատ ՚ի զաւակէ Գառնկայ, որ ՚ի Գեղամայ, ՚ի վերայ որսոց արքունականաց կարգէ։ Որոյ որդի եղեալ Վարժ՝ յանուն նորա անուանի ազգն․ բաց այս զկնի, յաւուրս Ատաշիսի։ Եւ զԳաբաղ ոմն անուն ՚ի վերայ կուտից, և զԱբէլ սպասարար և գահաւոր․ և շէնս պարգեւէ նոցա, յորոց անուն կո-