Բայց հիվանդի սիրտն էլ՝ շորվա կուզի,
Ի՞նչ անի խեղճը, ո՞ր ջուրը ընկնի։
Կերածն համ չուներ, մեկ օր ալանի
Էր կնկա էփածն, յա իսպառ աղի։
Չարեն որ կտրեց, կնկա խոսքովը
Վեր կացավ, գնաց իր զանքաչի քովը.
Որ մեկ ճար անի, աղչկանն դարձ բերի,
Աղին, ալանին նրան սովորցնի։
Զանքաչն որ տեսավ նրան տուն մտնելիս,
Կարծեց փեշքաշով ա փեսեն գալիս։
Հենց բարով տվեց ու միտքն իմացավ,
Գլխին բամբաչեց, դուռը հետ արավ։
Կրեմ էդ գլուխըդ, ինչ կարթացող ես,
Բաս էդքան բա՞նն էլ դու իմացել չես։
Շատին շատ քցի՛, քչին՝ քիչ՝ ասա՛
Իմ աղջկանը. ու ջհանդամը գնա՛»։
«Շատին շատ, քչին քիչ՝» ասելով եկավ,
Անճար Մոլլեն մեկ կալի կշտով անցավ։
Հենց էս հադաղին՝ երկու ախպեր էլ
Կալը կուզեին ճոթ անիլ, տանել։
Մեծն ասում էր՝ թե ինձ շատ կհասնի,
Իմ օղլուշաղըս շա՛տ շատ է չունքի։