Jump to content

Էջ:Պարապ վախտի խաղալիք.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

    Էն գլուխն ու ականջն, էն ձենն ու գոռալն,
    Որ դուք ունեք, ու են սիրուն ման գալն,
    Թագավորի դուք լայաղ կըլեիք,
    Էդ չոռն ու ցավը դուք տանիլ չէիք,
    Թե մեկ դանգի չափ խելք ունենայիք,
    Ձեր գլուխն ձեռի տակ չըքըցեի՛ք։
    Մարդի առաջին քանի որ կուչ գաս,
    Գըլխիդ կնստի, թե լավ իմանաս։