Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/165

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   25 Դուստըրըս ինսթիթութ, որդիս՝ քոռփուսում,
— Ականջիդ կասեմ՝ այդ է զուտ ուսում—
Բայց երբ գընում եմ ես Թուրքի-Մայդան,
Հայ դըպրոցներին ես չե՞մ միշտ պաշտպան։

   Այսպես՝ տարիներ և ամբողջ իմ կյանք
30 Արել եմ միայն ես լոկ շաղփաղփանք.
Իսկ դուք միամիտ, շուտ-խաբվող հայեր,
Անունըս դըրիք... խելոք ազգասեր։