Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/205

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԵՐԿՈԻ ԽՈՍՔ

Ռափայել Պատկանյանը XIX դարի 50–80-ական թվականների հայ գրականության խոշորագույն դեմքերից է։ Հանդես գալով 50-ական թվականների սկզբին՝ Խաչ. Աբովյանից անմիջապես հետո, նա, Միք. Նազարյանի և Միք. Նալբանդյանի հետ միասին, հսկայական դեր է կատարել ազգային-կուլտուրական վերածնության գործում։ Շուրջ չորս տասնամյակ նա եղել է հայ գրական, հասարակական-քաղաքական կյանքին տոն տվող գործիչներից մեկը։

Ռ. Պատկանյանի ստեղծագործության մեջ ամենավառ արտահայտությունն են գտել հայ ժողովրդի ազգային-ազատագրական ձգտումները։ Խորապես գիտակցելով իր կոչումը, նա 50—60-ական թվականներին գրած իր երկերը կոչել է մարսելյոզներ, իսկ 70—30-ական թվականների բանաստեղծությունները՝ ազատ երգեր, որովհետև մարտաշունչ այդ ստեղծագործություններն արտահայտում էին մեծ գրող-քաղաքացու ապրած պատմական նշանակալից օրերի հերոսականությունը, պայքարով ազատության հասնելու՝ ժողովրդի վճռականությունը։ Ռ. Պատկանյանն իր ստեղծագործություններով, միաժամանակ լայնորեն արձագանքել է ժամանակի ներքին, սոցիալական պայքարի կենսական խնդիրներին։ Ժողովուրդը իրավամբ, նրան ճանաչել է որպես ազգային մեծ բանաստեղծ։

Նշանակալից է Պատկանյանի ստեղծագործության կշիռը մեր անցյալի կուլտուրական ժառանգության մեջ։ Սակայն այդ ստեղծագործության մի զգալի մասը՝ կամ բոլորովին տպագրված չլինելով և կամ սփռված լինելով մամուլի էջերում, ընթերցողների համար մնում է տակավին անմատչելի։

Գրողի կենդանության օրոք հրատարակվել են նրա բանւսստեղծությունների ընդամենը երկու ոչ մեծ ժողովածուներ (Մոսկվա, 1864 և 1881)։ Առանձին գրքույկներով լույս են տեսել նաև «Ազատ Երգերը» (Թիֆլիս, 1878), «Նոր-Նախիջևանի Քնար» բարբառային բանաստեղծությունների ժողովածուն (Նոր-Նախիջևան, 1879), դարձյալ բարբառով գրված «Պամպուլիոս» դրամատիկական երգիծական գործը (Նոր-Նախիջևան, 1878), «Ժողովրդական ընթերցարան...» (Սարսել, 1889) և, վերջապես՝ «Մանկական բանաստեղծություններ ու երգեր»–ի երկու պրակը (Թիֆլիս, 1880, 1881)։

Նշանավոր բանասեր Գրիգոր Խալաթյանի խմբագրությամբ, Պատկանյանի մահից հետո. Երկու հատորով լույս է տեսել «Ընտիր երկասիրությունները», հատոր