Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

   25 Ծուխ ելավ երկինք անդորր շեներեն,
Խաղաղ ժողովուրդ ցրիվ ընկավ դես դեն,
Ու դրախտանման հովիտը ծիծղուն
Վայրի երեոց եղավ որջ ու բուն։

   Շատ դարեր գնացին, նորերը եկան,
30 Որդին չհիշեց ավանդ հայկական,
Միայն կիսավեր տաճարը փառաց
Հիշեցնում է մեզ դարը մեր նախնյաց։

   Սիրտ ճմլող մտքեր, տխուր հիշատակ
Ներշնչեցիր ինձ, շքեղ ավերակ,
35 Մի՞թե հավիտյան պիտ կարդամ՝ եղո՜ւկ,
Հայրենիքիս վրա աշխարանք ու սուգ։