25
Դե՜հ, ելե՛ք, հայեր, ոտքի կանգնեցե՛ք,
Ահա թըշնամին կա ձեր հանդիման,
Ջըլոտ ձեր բազկաց ուժը փորձեցեք,
Ինչպես սովրեցուց ձեզ Քաջըն-Վարդան։
Գիտեմ՝ զենք չունիք. բայց մի՛ սարսափիք, 30
Առե՛ք ինչ հանդեպ կա՝ կացին, խոփ, բահ,
Սուտ-պարծուկ և ոչ արի է տաճիկ,
Հուժկու ձեռքերով արե՛ք խեղդամահ։
Գիտեմ՝ անտեր եք, չունիք կարեկից,
Բայց մի՛ վըհատիք ու մի՛ սոսկացեք, 35
Սերն ազատության է ձեր զինակից,
Հուսով փըրկության քաջալերվեցե՛ք։
Ուր և կոխեք ոտք, մահ սերմանեցե՛ք,
Ցըմահ կըռվեցեք, հարե՛ք անխընա.
Գոռ դաշտեն—մի՞թե երբեք լսած չեք, 40
Որ ստրուկն ազատ մարդ կըվերադառնա։
Ու գոռաց երկինք, գոռացին սարեր,
Հա՛, ծածանեցավ հայկական դրոշակ,
Արյամբ լըցվեցան հայրենյաց ձորեր—
Շուտ ազատության է բարի գուշակ։
45
Ահա՛ ոսոխներն իրար դիպեցան—
Վարձկան դահիճներն ու ազատ որեար...
Հա՜յ, քեզ լըլկողին արա ցիր ու ցան
Հա՜յ, արագ շարժե մանգաղ ու տապար։
Հա՛յ-մարդ՝ պըստիկ ճիգ, էլի պըստիկ գրոհ, 50
Ջարդ-բուրդ արա՛, մի՛ կորցնիլ հույս, հավատ,
Էլի՛ փոքր ինչ մահ, էլի՛ փոքր ինչ զոհ,
Եվ–սուրբ Հայաստան կըկանգնի ազատ։