Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԱՃԿԱՀԱՅԵՐԻ ՀԱՌԱՉԱՆՔԸ

Նվեր բարեկամական օրիորդ Մարիամ Ա<կիմյան>ին



   Մի՞թե անհընար էր Եվրոպային
Կատարել համեստ կարիքը հային.
Նորան գըրաստի վիճակեն հանել,
Աստուծո պատկեր մարդոց շարք դընել։

   5 Ասացեք, մի՞թե հայը չէ ազատ,
Մըշակել հարանց հողը հարազատ,
Ուր ամփոփված են (այդ խո չէ գաղտնիք)
Նորա նախնյացը սուրբ ոսկերոտիք։

   Մի՞թե իրավունք չունի խեղճ հայ կին
10 Արգանդեն ծընած ծըծկեր զավակին
Հայի բառերով «նանի» երգելու
Ու նիրհ անուշիկ աչքին բերելու։

   Եվ մի՞թե միայն հային չէ տված
Ունենալ հավատ, ճանաչել աստված,
15 Դողդոջուն ձեռքը երկինք կարկառել,
Հայի բառերով յուր պետքը խընդրել։

   Տված չէ՞ միթե հային իրավունք
Ունենալ կընիկ, ունենալ աղջկունք.
Եվ ի սեր նոցա վարուց մաքրության,
20 Սուրը մերկացնել և կանգնել պաշտպան։

   Ասացեք, երկրիս վըրա օրենք կա",
Որ հարյուր հայ մարդ չընդունվին վըկա.