Մի՞թե կարծում են, որ մենք չենք տեսնում
Ինչպես թուրք ազգը մեզի ատում է,
Խուլ չենք՝ չի լըսենք, որ նա անդադրում
Հայի անունը միշտ նախատում է. 5
Աստված վըկա, որ մենք խուլ ու կույր չենք,
Այդ ատելությունն մենք խիստ լավ գիտենք.
Ավա՜ղ, ի՞նչ անենք։
Մի՞թե մեր սիրտը չի տըրորվում միշտ,
Երբ որ տեսնում ենք թուրքին ամբարիշտ՝ 10
Ական փորում է մեր սուրբ կրոնի տակ,
Կուզե Սուրբ Աթոռն դարձնել փըլատակ...
Աստված է վըկա՝ հայքըս հիմար չենք,
Այդ նենգ մեքենան խիստ պարզ տեսնում ենք.
Ավա՜ղ, ո՞ւմ ասենք։
15
Մի՞թե կարծում են, որ մենք չենք դիտում,
Որ թուրքը չուզե բախտը հայ մարդուն,
Հարկով խըլում է մեր արդար փողը,
Զորով տիրում է հայերուս հողը։
Աստված է վըկա՝ այդ ամեն զրկանք 20
Խըղճուկ հայերըս խիստ լավ հասկացանք,
Որի՞ն գանգատ տանք։
Մի՛թե չենք տեսնում մենք նենգ թուրքերին՝
Ինչպես խաբում են մեր խեղճ հայերին,
Վարդ են տալիս մեզ՝ մեջը թույնով լի,