Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/238

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

25 Նոցա ջահի լույսն էլ է գարշելի...
     Այդ ամեն պատրանք խորունկ ըզգացինք,
     Աղեխարշ աչքով ազգովին լացինք՝
        Բերան չի բացինք...

Կուգա ժամանակ,— և այն հեռի չէ՛,
30 Թուրքն յուր վատ գործեն շատ պիտ ամաչե...
Հայք կընտելանան պատվել հայ անձը,
Թուրքի ձեռք չեն տալ բերների սանձը,
     Չարը բարիեն կըսովրին զատել,
     Բըռնավորների գործերը զատել
        35 Ու միշտ գանգատել։

Բայց ե՞րբ կլինի այդ։ Ասեմ քեզ մեկին.
Երբ հայը սրտանց սիրե յուր հային,
Շըլացնող ցոլքե ապշելե դադրի,
Ոսկի սարերու հույսե չի պատրի,
     40 Հայ դըպրոցումը հայ վարժապետե
     Որդոց կրթըվիլ իրար խըրատե—
        Հայապես դատե։

Կեցցեն դըպրոցներ, որ ի Հայաստան,
Կեցցե սուրբ Ուխտը մեր Արարատյան,
45 Կեցցեն լըրագիրք մեր տըպած ի Վան,
Կեցցե՜ գաղթություն ի Վասպուրական...
     Թուրքերը մեզի խաբեցին շատ շատ,
     Էլ չի տանք նոցա մեր սերն ու հավատ,
         Եվ կլինենք ազատ։