Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ 32ա 4 [ԵՎ] այդ բանն՝ ինձմե չուզենար մեկ զոհ։
Բոլոր քառատողերի վերջին տողի սկզբում և դարձել է լոկ։
№ 32ա 6 Մի օր ազատված [թուրքերու] ձեռքեն,
№ 32ա 9 [Ինչպես կուզեիք], որ մեր հայերուս
Հաջորդ քառատողերում ևս ինչպես կուզեի ջնջված, դարձրած է՝ Ախ, ինչպես
կուզեմ։
№ 32ա 18 ճեմարան, գրատուն, դպրոց ունենար,
№ 32ա 22 Քռուփի թնդանոթ, [մաուզեռ] ունենար.

ՆՈՐ ՏԱՐԻ

(էջ 149)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրել է 1879 թվականի հունվարին։ Առաջին անգամ տպագրվել է՝ ԳՔԲ II, էջ 146—147, որտեղ խորագրի տակ դրված է թվականը՝ 1879, ապա նաև՝ ՌՊԵ I, էջ 163։

ՀԱՅԻ ՎԻՇՏԸ

(էջ 120)

Ինքնագիրը չի պահպանվել։ Գրության ժամանակն անհայտ է։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։

Առաջին անգամ տպագրվել է՝ Փ, 1879, փետրվար, № 2, էջ 114 —115, այնուհետև՝ ԳՔԲ II, էջ 134 — 135, ՌՊԵ I, էջ 167 — 168։

ԱՊՐԻԼԻ 30, 1879

(էջ 152)

Պահպանվեք է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ № 29 և մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ № 143: Տպագրվել է՝ «Նոր-կյանք», 1906, № 4, Սյուլյուկ ստորագրությամբ։

№ 148 ինքնագրի տեքստային տարբերությունները.

9 Ա՜խ, իմ սիրելիք, մեզ չօգներ փողը,
14 Ազնիվ մարդոց հետ ընել կեր ու խում.
16 Եռվիլ ու խըմել, նորեն պարշիլ,
39 Կանցնի մե տարի, նոր գարուն կուգա,


ՎԵՀԱԺՈՂՈՎ

(էջ 154)

Ինքնագիրը չի պահպանվել։ Առաջին անգամ տպագրվել է՝ Փ, 1879, № 7—8, էջ 163, ապա նաև` ԳՔԲ II, էջ 138 — 139, ՌՊԵ I, էջ 162։

Նկատի ունենալով բանաստեղծության առաջին տողը («Մայր Հայաստանի տարին էլ անցավ...») հավանական է, որ այն գրված է 1879 թվականի հուլիսին Բեռլինի վեհաժողովի տարելիցի առթիվ։