«...նմանապես զարմանա, թե ինչո՞ւ «Ամիրան» կրճատությամբ եք տպել, ըստ օրինակի «Փորձի» խմբագրության, և ոչ ամբողջապես։ Այդպես տպած ամենևին իմաստ չունի և յուր նպատակին չի հասնում»։ Գ. Խալաթյանի 1892 թվականի հոկտեմբերի 19-ի հավանաբար բանաստեղծի դստերն ուղղած նամակում (ՌՊֆ № 1258), կարդում ենք. «Շատ ափսոս, որ «Անտենը» և «Ամիրայի» վերջը թույլ չտվեց գրաքննիչը, որպես և մի երկու բավական աջող բանաստեղծություններ Ձեր ուղարկածներից, բայց ինչ արած, մենք դորան էլ պետք է շնորհակալ լինենք, ինչ որ թույլ են տվել. այդ էլ շատ մեծ բան է»։
ՌՊֆ № 136 ինքնագրի տեքստային տարբերությունները.
|
49—60 տողերը, որ նախորդ հրատարակություններում տեղ չեն գտել, վերցրած են բանաստեղծության սևագիր ինքնագրից, ուր, 58-րդ տողում պակասում է մեկ բառ։
|
ՀՈԻՅՍ
(էջ 169)
Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ № № 48, թ. 10բ — 11ա, 49, թ– 4ա, 50, թ. 22ա — ր։ Գրության ստույգ ժամանակն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է Փ, 1880, № 11 — 12, էջ 88, այնուհետև՝ ԳՔԲ II, էջ 173, ՌՊԵ I, էջ 200։ Հիմք է ընդունված առաջին տպագրության թվականը։
№ № 48, 50 1 Թո՛ղ փըչե քամին պինդ-պինդ երեսիս,
№ № 48, 49, 50 3 Որքան որ կուզե թող կատղե Հյուսիս,
№ 48 3 տողի Հյուսիս բառը ունի Հետևյալ ծանոթությունը. «Հյուսիս. Հյուսիսեն
փչած ցուրտ քամի»։
49 3 տողի Հյուսիս բառը ունի հետևյալ ծանոթությունը. «Հյուսիսային ցուրտ քամի север»:
№ № 48, 49 5 տողի թուխպ բառը ունի հետևյալ ծանոթությունը. «Թուխպ, մութ,
անձրևոտ ամպ, тучи»: