Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

№ № 48, 49 6 տողի մառախուղ բառը ունի հետևյալ ծանոթությունը. «Մառախուղ,
    տուման, туман».
№ № 48, 49 7 տողի տարերք բառը ունի հետևյալ ծանոթությունը։ «Ժողովրդական
    կարծիքով աշխարհս չորս իրերե է կազմված՝ օդե, կրակե, ջրե ու հողե,
    որոնք մեկ խոսքով ասվում են տարերք, стихия, элемент».
№ 49 11 տողի տառապանք բառը ունի հետևյալ ծանոթությունը. «Տառապանք,
    խոր տանջանք»։
№ 48 11 տողի տառապանք բառը ունի հետևյալ ծանոթությունը. «Տառապանք,
    սաստիկ մեծ տանջանք, бедствие мучение».

ԱՄՊԱՄԱԾ ՄԱՍԻՍ

(էջ 171)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ 136, թ. 9ա — 10ր, ունեցել է «Խռոված Մասիս» վերնագիրը, որ հետո ջնջել, դարձրել է «Ամպամած Մասիս»։ Բանաստեղծության գրության ստույգ ժամանակն անհայտ է։ Առաջին անգամ այն հիշատակվում է Գրիգոր Չալխուշյանի 1881 թվականի փետրվարի 6-ի Ռ. Պատկանյանին ուղղած նամակում ՀՌՊֆ, № 916)։

Տպագրվել է՝ ԳՔԲ Ա, էջ 164 — 166, ՌՊԵ I, էջ 201—203,
136 ինքնագրի տեքստտյին տարբերությունները.

6 Ամոթ, չէ՞ անհոգ [մընալ քեզ] այսքան.
10 Բալքանի բախտը շնորնք է վալդային.
17 Դու մեկ ականջ դիր՝ ինչպես ձայն կուտամ
33 Դու երեց ձեռքդ առ սուրբ գիրք ու դաշնակ
36 Վառե սրտերն [քու] ժողովրդին.
40 Սորվեցար խաղցնել թուր ու հըրացան.
43 Սիրական [որդոց իմ] ազատության.
45 Եվ դո՞ւ, ազգ հայոց, քեզ պետք է սորվել
46 [Անգամով] թափել արյուն [քու առատ]
52 Ոչ ոք հայերից տեղեն չի շարժեց։
54ա [Ծերուկի խոսքը] օդի մեջ կորան, <վ>
բ Բայց խեղճի ձայնը օդի մեջ կորա<վ>,
գ Բայց նորա ձայնը օդի մեջ կորա<վ>,
55 Հայրը յուր որդոց [շատ–շատ] ըսպասեց,
56 Որդիքը խեղճ հոր [տեսության] չեկան։
59ա [Հայեր, իմացա՞ք] ինչո՛ւ ծերուկին
բ [Եվ այդ օրից էլ խղճուկ ծերուկին]
60ա [Ազնիվ ճակատն է ամպամած դարձել։]
բ [Ալեզարդ գլուխն է ամպամած դարձել:]
գ [Ամոթից դեմքն է ամպամած դարձել։]
57 — 60 տողերը ունեն նաև հետևյալ տարբերակները.
[Ծերուկի սիրտը շատ պինդ ցավեցավ,
Որ զավակներեն անայցել մընաց...
Այո օրից է որ Մասիս խռովեցավ
Ու նորա ճակատն դարձավ ամպամած։]