Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«ՊԱՏԱՆԻ ԳՈԼՈՎ՝ ԷԻՐ ՍՈԻՏ ԻՇԽԱՆ»

(էջ 251)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, № 1 ա, թ. 34ա և մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, № 149, թ. 10ա։ Առաջին անգամ տպագրվել է՝ Արձ., 1887, № 14, էջ 183, Գրության թվականն անհայտ է։ Հիմք ընդունելով առաջին տպագրությունը զետեղեցինք 1887 թվականին գրած բանաստեղծությունների չարքը:

ԻՄ ԿՏԱԿԸ

(էջ 252)

Պահպանվել է երեք ինբնագիր՝ ՌՊֆ № № 1ա, թ. 29բ, 72, թ. 5ա, և մի այլ ինքնագրի ֆոտո պատճենը ՌՊԵ 1-ի սկզբում և երկու ընդօրինակություն՝ № № 73դ և 142, թ. 9 ա։ Գրության թվականն անհայտ է։ Հետևելով ՌՊԵ 1-ին, զետեղեցինք 1887 թվականին գրած բանաստեղծությունների շարքը։ Առաջին անգամ տպագրվել է՝ ՌՊԵ /, էջ 238։

Ոտանավորի մասին կա հետևյալ կարևոր տեղեկությունը Ռ. Պատկանյանի՝ Վարվառե 47 անանյանին հասցեագրած 1891 թվականի փետրվարի 13-ի նամակում (ՌՊֆ № 576)։

«...Ոտանավորներես, (բացի «Կտակեն») մի քանիսը պ. Գուլամիրյանին տալը Զեր լիակատար իրավունքն էր. դորա դեմ ես ոչինչ չունեմ, բայց «Կտակը» չէի ուզում, որ երբևիցե լույս տեսներ. դա իմ նվիրական գաղտնիքն էր, որ ես միայն Ձեզ էի հավատացած. փռոֆանները, չհասկանալով իմ միտքը, կարող են կասկածել իմ մեջ աններելի անդրգերեզմանական փառասիրություն։ Եթե արդեն ուշ չէ, ամեն հնար պիտի գործ դնել դադարեցնել նորա տիպը և փոխարենը ահա ուղարկում եմ «Րաֆֆիի դագաղի վրա» ոտանավորս, որն, կարծեմ, Զեր ձեռագրի մեջ չի կա...»։

№ № 1ա, 142 1 Կյանքումըս մի հատ սին փառք ունեցա,

ՐԱՖՖԻԻ ԴԱԳԱՂԻ ՎՐԱ

(էջ 253)

Պահպանվել է երեք ինքնագիր՝ ՌՊֆ № 1ա, թ. 39ա, «Տապանագիր հայ հեղինակի» խորագրով, № 74, թ. 4ա և № 80՝ «Րաֆֆիի դագաղի վրա»։ Այս վերնագրով պահպանվել է նաև մեկ ընդօրինակություն (№ 81 բ)։

Առաջին անգամ տպագրվել է՝ «Արաքո», 1890, № 2, էջ 21 (գիբքը լույս է տեսել 1891 թվականին), ապա նաև՝ ՌՊԵ 1, էջ 248։

Բանաստեղծության մասին տեղեկություններ կան Րաֆֆու կնոջ՝ Աննայի Ռ. Պատկանյանին ուղղած 1891 թվականի մարտի 28-ի նամակում՝ գրված Թիֆլիսից (ՌՊֆ № 1101), ապա նաև՝ Պատկանյանին հասցեագրած Սիմեոն Գուչամիրյանի 1891 թվականի մարտի 18-ի նամակում (ՌՊֆ № 685)։ Ուշագրավ է տիկին Աննա Րաֆֆիի նամակը, որ բերում ենք ստորև.

«Մեծ բանաստեղծ
Գամառ-Քաթիպա

Մեծապատվությանդ նամակը յուր ժամանակին ստացել եմ, գրածդ յուրաքանչյուր ոսկի տողը մեծ ազդեցություն ունեցավ մեր սրտի անբուժելի վերքերը հանգստացնելու։