Jump to content

Էջ:Ռաֆայել Պատկանյան, Երկերի ժողովածու, հատոր 1.djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

       Զարթի՛ր, որդյակ, քանի՞ քընես,
        Բա՛ց աչերըդ այդ նախշուն,
        Ուր որ մայրըդ յուր բախտ, փառքը,
        Կյանք ու արևն է տեսնում։

    25 Չէ՛, իմ որդին շուտ կըզարթի, ձին կըհեծնե սանձակոծ
Հայի արցունքը կըսրբե, կըդադրացնե լաց ու կոծ.
Հա՛յ եղբայրներ, քի՛չ էլ կացեք, իմ Աղասին զարթեցավ,
Գոտին կապեց, թուրը կախեց ու իր նըժույգ ձին նըստավ։