Էջ:Ռուսական վտանգը.pdf/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

յի հոգեկան աշխարհը, մեծապես նպաստել է նրա հիվանդոտ կողմերի զարգացման, հրեշավոր չափերով ուժ է տվել այն ծայրահեղ, ներհակ հակումներին, որոնցով ի բնե այնքան հարուստ է ռուսական ոգին:

Ո՞ր ժողովրդի մեջ դուք կգտնեք այնպիսի արտառոց մտավոր հոսանքներ, ինչպես դուք տեսնում եք ռուս ժողովրդի մեջ: Նիհիլիզմ, մաքսիմալիզմ, բոլշևիզմ՝ այս բոլորն էլ ռուս վատառողջ ոգու հիվանդոտ արգասիքներն են:

Այս հոսանքները հիմնված են իրականության անպայման, անվերապահ ժխտման վրա:

Մերժել, ամեն գնով ոչնչացնել այն բոլորը, ինչ որ կա, և ստեղծել նորը, որը ոչ մի բանով նման չլինի հնին: Քանդել հինը միանգամից ոչ թե լավը, այլ լավագույնը չլինելու համար: Լավ է ոչինչ չունենալ, քան ունենալ այն, ինչ որ կա: Կամ ոչինչ, կամ բոլորը: Հեղաշրջել միշտ, բայց ոչ բարեփոխել: Աստճանական նվաճում, չափավոր պահանջ, իրական կարելիություն, բնականոն զարգացում՝ բուրժուական նախապաշարմունքներ են միայն: Եվ այս բոլորի հետ բռնի ուժի, բռնության մոլեգին պաշտամունքը:

Ո՛ր երկրի մեջ կգտնեք այնպիսի տարածված գաղափարական տեռորիզմ, որ գոյություն ունի Ռուսաստանում: Բայց ո՞ր երկրի մեջ դուք կգտնեք այնպիսի տոլստոյականություն, ինչպես Ռուսաստանում:

Չարիքը պետք է միայն զենքով, ուժով, արյունով վերացնել: Չարիքին չպետք է երբեք դիմադրել: Այս երկու ծայրահեղ, միանգամայն իրար ժխտող գաղափարներն ու տրամադրությունները միաժամանակ ծնունդ են ռուսական ոգու: Երկուսն էլ արտահայտում են ռուսական ոգու երկու ներհակ ծայրերը:

Ռուսական ոգու մեջ կա նաև մի մոլեգին օրգանական մղում ժխտելու, մերժելու Արևմտյան Եվրոպայի կուլտուրան և ես պիտի ասեմ նույնիսկ, առհասարակ ամեն մի կուլտուրա: Եվ շարունակ մենք տեսնում ենք, որ մեկը մյուսի հետևից առաջ են գալիս նորանոր հասարակական հոսանքներ, որոնք բացասական, թշնամական դիրք են բռնում հանդեպ եվրոպական քաղաքակրթության: Այսպես էր, օրինակ, սլավոնասիրությունը (славянофильство), որ չէր կամենում հաշտվել եվրոպական կուլտուրայի ներմուծման հետ ռուսական կյանքի մեջ և որ ատում էր Ա-