Էջ:Ռուսական վտանգը.pdf/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րևմուտքը ու լույսը սպասում Արևելքից: Այսպես էր նույնպես և նարոդնիկությունը, որ կատաղի պայքար էր մղում եվրոպական կապիտալիզմի ներմուծման դեմ Ռուսաստանի մեջ և որ ամեն գնով ձգտում էր տանել ռուս պետությունը ոչ Արևմտյան Եվրոպայի, այլ ինչ որ նոր ճանապարհով: Այսպեսս էր տոլստոյականությունը, որ ժխտում էր ամեն տեսակի քաղաքակրթություն և, մանավանդ, Արևմտյան Եվրոպայինը, համարելով այն՝ չարիք: Այսպես է վերջապես բոլշևիկությունը, որ կուլտուրական երկրներին դաս տալու մեծամիտ հավակնությամբ պատերազմ է հայտարարել ամբողջ քաղաքակիրթ մարդկությանը և որ թունալից ատելիությամբ ժխտում է եվրոպական կուլտուրան, անվանելով այն բուրժուական կամ իմպերիալիստական:

Դիտե՛ք ռուս հանրային մտքի զարգացումը վերջին մեկ հարյուրամյակի ընթացքում, և դուք կտեսնեք, որ ճիշտ այդ հոսանքներն են եղել, որ գտել են ամենամեծ ժողովրդականությունը, ամենալայն արձագանքը թե ռուս ինտելիգենցիայի և թե ռուս հասարակական զանգվածների մեջ: Եվ, ընդհակառակը, շատ ավելի սահմանափակ ծավալում են ունեցել և անհամեմատելի թույլ, սառն ընդունելություն են գտել հասարակական այն հոսանքները, որոնք ճանաչել են եվրոպական կուլտուրան, ձգտել են յուրացնել նրա արժեքները և մղել Ռուսաստանը եվրոպական ազգերի ճանապարհներով:

Այսպես, օրինակ, մեծ հաջողություն չունեցան ոչ արևմտասիրությունը (западничество), ոչ ազատականությունը (լիբերալիզմը), և ոչ էլ գիտական սոցիալիզմը (մարքսիզմը), եթե չհաշվենք բոլշևիզմը, որ մարքսիզմի անունն է կրում միայն և իր էությամբ բացարձակապես մարքսիզմը ժխտող մի հոսանք է: Արևմտասիրության, լիբերալիզմի և գիտական սոցիալիզմի իսկական հետևողներն եղել են մեծ մասամբ ինտելիգենտ մարդիկ, իսկ ժողովրդական լայն խավերի ոչ սիրտը և ոչ էլ միտքը նրանք չեն կարողացել յուրացնել, ցնցել, գրավել:

Թշնամանքը դեպի կուլտուրական աշխարհն ու արժեքները, ատելիությունը դեպի քաղաքակիրթ մարդկությունը չափազանց ուժեղ է ռուս ժողովրդի մեջ և անկասկած ունի մոնղոլական ծագում, և այդ պատճառով նա այնքան հեշտությամբ և ոգևորությամբ յուրացնում է արևմտյան կուլտուրային հակառակ գաղափարներն ու նշանաբանները: Այդ գաղափարներն ու նշա-