Էջ:Ռուսական վտանգը.pdf/20

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Շա՞տ եք պատահել դու ձեր կյանքում ռուսների, որոնք հարգեն ձեր լեզուն, անկեղծորեն ձգտեն խոսել ձեր լեզվով, որոնք հարգեն ձեր ազգային անհատականությունը...

Բնորոշ չէ՞ արդյոք ռուսական մտածողության, ռուսական հոգեբանության համար, որ ազգասեր, նացիոնալիստ կամ հայրենասեր, պատրիոտ բառերը ստացել են գրեթե հայհոյական իմաստ, ինչպես մեր օրերում բուրժուա, կամ «բուրժույ» խոսքը:

Լինել ոչ ազգասեր և ոչ հայրենասեր՝ դա ռուս ինտելիգենտի առաջին պահանջն է: Ով այդպես չէ, նա հետադեմ մարդ է, նա ծաղրի և արհամարհանքի է արժանի:

Եվ մի այնպիսի առողջ զգացում, ստեղծագործող բնազդ, ինչպիսին է ազգասիրությունը, հայրենասիրությունը, որ ամենաանհրաժեշտ հիմքը պիտի կազմի ամեն մի ժողովրդի բնականոն կրթության և դաստիարակության, ենթարկում էր բարոյական ու մտավոր հալածանքի: Եվ այդպիսով աղճատվում, այլանդակում էր ռուս մատաղ սերունդների հոգին, այլասերում էր ռուս ինտելիգենցիան, այլասերում էր ամբողջ ռուսական կյանքն ու կուլտուրան:

Նույնը կարելի է ասել և կրոնի մասին:

Դուք կարո՞ք եք մատնանշել մի այլ երկիր, ուր կրոնն այնքան արհամարհական լիներ կրթված դասի մեջ, որքան Ռուսաստանում:

Ռուս հասարակության միտքը, կռվելով ուղղափառ եկեղեցու դեմ, կռիվ էր հայտարարել նաև առհասարակ կրոնի դեմ: Եթե վնասակար էր կամ անպետք էր այս կամ այն եկեղեցին, նշանակում՞մ էր այդ արդյոք, որ կրոնը ևս վնասակար, անպետք է: Սակայան ռուսական միտքը մերժում էր այն ամենը, որ կապված է եկեղեցու հետ: Եվ հավատացյալ, կրոնասեր ինտելիգենտը ամենաարհամարհված, ծաղրի ենթակա մարդն էր ազատամիտ ռուսի համար:

Արհամարհանք, կամ լավագույն դեպքում կատարյալ անտարբերություն դեպի հավատի կամ կրոնի հետ կապ ունեցող խնդիրները: Այս էր ահա այն հոգեբանական մթնոլորտը, որի մեջ կազմավորվում էր ռուս ինտելիգենցիայի միտքը և կրթվում էին մատաղ սերունդները: