Էջ:Ռուսական վտանգը.pdf/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

IV.

ԱԶԳԱՄԵՐԺ ՈԳԻՆ ԵՎ ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ

Ազգությունն է հիմնական ճանապարհը մարդկային առաջադիմության: Ազգության ինքնահատուկ ձևով է միայն, որ կատարվում է մարդկային ստեղծագործող աշխատանքը, կերտվում են մարդկության գերագույն արժեքները: Ամեն մի առողջ կուլտուրա ծագում է և ծաղկում է ազգային հիմքի վրա: Ազգությունը հզորագույն ազդակը, գերագույն ֆակտորն է ամեն մի կուլտուրայի:

Ժխտել ազգությունը, չճանաչել նրա զարգացման անհրաժեշտությունը, վերջապես համարել այն մի չարիք, որի հետ լավագույն դեպքում կարելի է միայն հաշտվել, դա նշանակում է միանգամայն չըմբռնել ազգության իսկական էությունը և դերը մարդկային պատմության մեջ:

Մակերեսորեն մտածող մարդիկ կան, որոնք կարծում են, թե ազգությունների անկախ գոյությունն ու ազատ, ինքնուրույն զարգացումը վտանգավոր է նույնիսկ հուսահատեցուցիչ չափերով խորացնում է համայն մարդկությունը բաժանող անջրպետները և ծայր աստիճան դժվարեցնւոմ համամարդկային համերաշխությունն ու համայնակենցաղը: Այդ մարդկանց կարծիքով, ով տոգորված է ազգային իդեալներով, նա դեմ է անպայմանորեն համամարդկային իդեալների:

Այդպիսի մարդիկ իրոք գործում են նույն սխալը, ինչ որ գործում են այն սոցիալիստները, որոնք միանգամից կամենում են թռչել սոցիալիստական աշխարհը, որոնք չեն կամենում ըմբռնել, թե ճանապարհը դեպի սոցիալիզմ անցնում է անխուսափելիորեն կապիտալիզմի վրայով և թե կապիտալիզմն է, որ պիտի ստեղծի նախապայմանները սոցիալիստական հասարակարգի:

Այսպես էլ պարզամիտ մարդիկ կարծում են, թե մարդկային հասարակությունները՝ ազգային տեսակետով իրենց սաղմնային, չբյուրեղացած վիճակի մեջ մնալով է, որ պիտի ձուլվեն և կազմեն անխուսափելիորեն համամարդկային մի միություն: Նրանք չեն կարող, կամ չեն ուզում հասկանալ, որ մարդկային հարաբերությունների մեջ տիրող անիշխանական վիճակն ու բռնկումները կվերանան և ամբողջ մարդկության ներդաշնակ հա-