Էջ:Ռուսական վտանգը.pdf/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մայնակենցաղի ու համերաշխ, ստեղծագործ աշխատակցության նախապայմանները կստեղծվեն միայն այն ժամանակ, երբ բոլոր ազգությունները դուրս կգան իրենց գոյության սաղմնային վիճակից, կբյուրեղանան, ազատորեն ու անկախորեն կզարգացնեն իրենց հավաքական ուրույն անհատականությունն ու կուլտուրան:

Ազգությունը հիմք, նախապայմանն է միջազգայնության, ինչպես կապիտալիզմը հիմքն է ու նախապայմանը սոցիալիզմի: Ամբողջ թափով նպաստել ազգության զարգացման՝ նշանակում է լավագույն կերպով նպաստել միջազգայնության: Ինչպես ամենամեծ չափով զարկ տալ կապիտալիզմի զարգացման, նշանշակում է ամենաիրական կերպով նպաստել սոցիալիզմին:

Ճիշտ է, ազգությունների զարգացումը գրեթե միշտ կապված է հասարակական ամբողջ զանգվածների հարաբերությունների ծայրահերղ սրման հետ և ուղեկցում է արյունահեղ կռիվներով, թշնամություններով ու հակամարտություններով, ինչպես և կապիտալիզմի զարցումը: Բայց չնայելով իր բոլոր բացասական երևույթներին, շատ մռայլ կողմերին, ազգային կռիվը, ինչպես և կապիտալիստական պրոցեսը, անխոսափելի ճանապարհն է մարդկային առաջադիմության և լավագույն իդեալների իրագործման: Ազգությունը, ինչպես և կապիտալիզմը, իր էությամբ ստեղծագործող, դրական ուժ է, որքան էլ նրանց գոյությունն ու զարգացումը ուղեկցվի բացասական երևույթներով և արտահայտություններով

Ռուսական պետությունը հիմնված էր բազմաթիվ ազգությունների և ցեղերի ստրկացման վրա: Բռնի ուժի զորությամբ էր միայն, որ տիրող ռուս ազգը կարողանում էր իր լծի տակ պահել բոլոր այլազգի տարրերին:

Նրա կուլտուրան չէր կարող խորը թափանցել այդ տարրերի մեջ, և հազիվ ի վիճակի էր այլասերել, ապազգայնացնել նրանց վերին խավերը: Պետությունը չէր կարող է չէր կամենում առողջ ազգային հիմքերի վրա դնել բովանդակ երկրի և ժողովուրդների զարգացումը, որովհետև այդ պիտի նշանակեր զարկ տալ կենտրոնախույս ուժերի աճման, այդ պիտի նշանակեր նաև առաջից հաշտվել այդ ուժերի ազատագրման անխուսափելիության հետ: Մի խոսքով, այդ պիտի նշանակեր գիտակցորեն ընդառաջ գնալ այլազգի զանգվածների անջատմանը տիրող ռուս ազգից և հրաժարվել վերջինիս պատմական նվաճումնե-