Էջ:Ռուսական վտանգը.pdf/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րից, առանձնահատկություններից, արտոնություններից:

Եվ որովհետև տիրող ռուս ազգության արթուն հասարակական միտքն ըմբռնում էր, որ անկարելի է այլատարր ու այլացեղ ռուսական պետությունը պահել միմիայն սվիններով ու ճնշման մեքենայով, բնազդորեն թե գիտակցորեն, նա մի ճանապարհ էր փնտրում, որով հնարավոր լիներ կապել նաև հոգեպես Ռուսաստանի մեջ ապրող բազմաթիվ ցեղերն ու ազգերը:

Այդ հողի վրա էր, որ նա կառուցում էր, մեկը մյուսի հետևից, թեորիաներ, որոնք հիմնված էին ազգության գաղափարաի ժխտման վրա և որոնք ձգտում էին մերձեցնել, ձուլել Ռուսաստանի այլազան տարրերը համամարդկային իդեալների միջոցով: Ահա թե ինչու ազգայինը միշտ նեղ էր Ռուսաստանի համար, մինչ համամարդկայինը ռուս պետության, ավելի ճիշտը, ռուս տիրող ազգի շահերին անհամեմատ ավելի համապատասխան էր:

Եթե ցարական պետականությունը ամեն կերպ խուսափում էր ճանաչել էր պաշտոնական գործավարության մեջ զանազան ազգությունների գոյությունը իր երկրում և իր հպատակ ժողովուրոդների միջև եղած տարբերությունները որակում էր կրոնական, դավանական ու երբեք ազգային սկզբունքներով, ռուս ընդդիդամիր հոսանքներն էլ համամարդկային, աշխարհաքաղաքացիական գաղափարներով էին ճգնում քողարկել իրենց բացասական, թշնամական կամ, լավագույն դեպքում, անտարբեր վերաբերմունքը դեպի հպատակ ազգությունների գոյության և իրավունքների հարցը:

Չափազանց բնորոշ է, որ սոցիալիստական ուսմունքը ոչ մի երկրում չստացավ այնպիսի ապազգային, անգամ հակազգային բնույթ, ինչպես Ռուսաստանում:

Նույնիսկ միջազգային գաղափարը, որը տրամաբանորեն իսկ պահանջում է կազմակերպված ազգությունների միացումը և ոչ խայտաբղետ զանգվածների ձուլումը, ռուսական վատառողջ պայմաններում ենթարկվեց աղավաղման, այլանդակման և դարձավ անսպասելի կերպով հակազգային գաղափար:

Եվ ռուս ինտելիգենտին անհերքելի ճշմարտություն էր թվում այն արտառոց միտքը, թե ով կանգնած է միջազգային տեսակետի վրա, նա չի կարող ընդունել ազգային տեսակետը: