Էջ:Ռուսական վտանգը.pdf/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միջև եղած քաղաքական շահերն ու հարաբերությունները: Աշխատավոր ժողովուրդը, ինչպես և առհասարակ դասակարգը, մի սոցիալ-տնտեսական կատեգորիա է և անհատին հանրության հետ կապում է սոցիալ-տնտեսական կողմից:

Պետության կապն անհատի հետ վերջին հաշվով հիմնված է ստիպողական, բռնի ուժի վրա: Եվ այնտեղ, ուր բացակայում են ուրիշ, ավելի խոր, ավելի հոգեկան կապերը, կամ անտեսական շահերը, պետություն միանգամայն խորթ գաղափար է անհատի համար, և անհատը հեղտությամբ կարող է բաժանվել պետույթունից:

Աշխատավոր ժողովրդի կամ առհասարակ ամեն մի դասակարգի կապը անհատի հետ բխում է տնտեսական շահից և հաճախ կրում է պատահական բնույթ:

Միմիայն ազգության կապն է անհատի հետ, որ ունի խորը, եթե կարելի է այսպես ասել, օրգանական հիմքեր: Ազգությունն անբաժան է անհատից և վեր է նրա կամքից:

Ազգությունը անհատի ամբողջ էության մեջն է: Անհատի զգալու, մտածելու, ցանկանալու, ստեղծագործելու ձևը կրում է ազգության դրոշմը: Անհատի կապն ազգության հետ անքակտելի է և այնքան խորն ու հրամայական, որ որոշ դեպքերում, երբ վտանգ է սպառնում ազգության, անհատը մի ներքին անդիմադրելի, անհաղթելի մղումով ընդունակ է դառնում ինքնաբերաբար անգամ իր կյանքը զոհելու ազգի փրկության համար: Այս տեսակետով անհատի ազգային զգացումն իր մոլեգին զորությամբ և մասսայական հաղորդականությամբ կարող է համեմատվել մարդկային պատմության մեջ միմիայն կրոնական զգացումի հետ:

Հին և միջին դարերում իր գոյությունը պահպանելու և ամրապնդելու համար պետությունը հենվում էր ժողովրդի կրոնական զգացումների և կրոնական համայնքների վրա: Ազգությունները տակավին գտնվում էին իրենց սաղմնային վիճակի մեջ, և նրանց դերը պետական, քաղաքական կյանքում գրեթե աննշմարելի էր:

Նոր դարերի պատմության ընթացքում ժողովուրդների հոգեբանության մեջ կատարվում է մի խարունկ հեղափոխություն. աստճանաբար թուլանում են կրոնական զգացումները և կազմալուծման, անդամալուծման են ենթարկվում կրոնական հա-