Էջ:Ռուսական վտանգը.pdf/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համայնքները:

Պատմական այս մեծ երևույթի հետ զուգընթաց նկատվում է ազգային զգացումների ուժեղացում, ազգային գիտակցության արթնացում, ազգային ուժերի հավաքման մղում: Եվ արդեն տասնիններորդ դարի քսանական թականներից սկսած. ժողովրդական լայն զանգվածների հոգու մեջ տեղի ունեցող այս հիմնական պրոցեսը զարկ է տալիս ազգային շարժումներին: Սկսում են բացահայտ կերպով կազմավորվել, ինքնորոշվել ազգությունները: Եվ այսպես ազատագրում են մեկը մյուսի հետևից Հունաստանը, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Բուլղարիան: Սկսում է ազգայնորեն ինքնորոշվել, ինքնամփոփվել Գերմանիան: Եվ ֆրանկո-գերմանական պատերազմից հետո ազգային գիտակցությունը Ֆրանսիայի մեջ հասնում է իր զարգացման գագաթնակետին: Սկսում են ազգային մեծ շարժումներ Ավստրո-Հունգարիայում, Տաճկաստանում և Ռուսաստանում, որոնց լծի տակ տնքում էին բազմաթիվ այլազան ազգություններ: Եվ վերջապես եկավ համաշխարհային պատերազմը, որը նվիրագործեց ազգային ինքնորոշման սկզբունքը, առաջադրելով որպես իր գերագույն գաղափարական նպատակ՝ բոլոր ազգերի ազատագրման նշանաբանը:

Մարդկության նորագւոյն պատմությունը բազմաթիվ փաստերով ցույց է տալիս, որ այն բոլոր պետական կառուցվածքները, որոնք ոտնակոխ են անում ազգերի ազատ զարգացման հրամայական պահանջաը և դրված չեն ազգային հիմքի վրա, խախուտ են և դատապարտված են կազմալուծման, քայքայման: Որովհետև անհատի կապը ժամանակակից պետության հետ չի կարող անպայմանորեն վստահելի, անքաղտելի լինել, եթե նա չի հենվում ազգային զգացումի, ազգության գաղափարի վրա, ազգային հավաքական կամքի վրա:

Անհատի ազատությունը, նրա բազմակողմանի և բնականոն զարգացումը պայմանավորված է հարազատ ազգի ազատությամբ: Այդ պատճառոբ այն պայքարը, որ մղվել է պատմության մեջ հանուն անհատի ազատության, վերջին հաշվով նպաստել է ազգերի ազատության, որովհետև, երբ ազգությունը ճնշված է ու հալածական վիճակի մեջ է, բռնադատված է և անհատի անձը, կյանքը, աշխատանքը և զարգացումը: Մի խոսքով, անհատը և ազգությունն այնքան սեր, այնքան անբաժան կապերով կապ