Էջ:Ռուսական վտանգը.pdf/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տակ, հայ ժողովուրդը, եթե չհաշվենք միայն հրեաներին, թերևս ամենից ավելին աննպաստ պայմանների մեջ է եղել ազգային ինքնապաշտպանության ու զարգացման տեսակետով և բոլորից ավելի խորը կերպով կրել է ռուսական կուլտուրայի այլասերող ազդեցությունը:

Այս խնդրի վրա արժեր որ մի քիչ ավելի հանգամանորեն կանգ առնենք:

VII
ԼԵԶՈՒՆ

Ամեն մի ազգի կուլտուրական ստեղծագործության ամենամեծ գործիքն է նրա լեզուն: Եթե լեզուն դրված է այնպիսի անբնական պայմանների մեջ, որ նա չի կարող զարգանալ բնականոն կերպով, ապա վտանգվում է նաև ազգային կուլտուրայի նորմալ զարգացումը:

Լեզուն մշակում, նրբացնում, կատարելագործում են ազգի բարձր, կրթված դասերը: Որքան մեծ է կրթված մարդկանց թիվը, որոնք մտածում, խոսում և ստեղծագործում են մի լեզվով, այնքան ավելի արագ է կատարվում այդ լեզվի զարգացումը:

Մեր բարձր, կրթված դասերը կտրված էին մայր երկրից: Հարազատ ժողովրդից և, շնորհիվ մեր ազգային կյանքի յուրահատուկ պայմաններին Ռուսաստանում, հարկադրված էին իրենց ուսումն ու կրթությունը ստանալ ոչ մայրենի, այլ օտար լեզվով:

Մինչդեռ մեր գրական լեզվի զարգացումը սահմանափակված էր շատ նեղ շրջանակաով՝ այն համեմատաբար շատ փոքրաթիվ մարդկանցով, որոնք դուրս էին գալիս հայկական դպրոցներից:

Ռուսերենի տիրապետությունը մեր բարձր դասերի մեջ ոչ թե մի օտար լեզվի գիտություն էր սոսկ, այլ բացարձակ վտարումն մայրենի լեզվի, հայերենի: Մեր կրթված դասերը ոչ միայն սովորում էին խոսել ռուսերեն, այլ և մտածել ռւոսերեն ումիաժամանակ արհամարհել իրենց մայրենի լեզուն:

Հայկական լեզվի, հետևաբար նաև հայկական կուլտուրայի զարգացման համար սա մի մեծ, անչափելի չարիք և դժբախտություն էր: Եվ մեր ազգային այլասերման առաջին և ամենագլխավոր պատճառը այդ էր:

Աղճատվում, այլանդակվում էր հայ անհատի հոգեկան աշխարհը. ընթանում, աղավաղվում, հյուծվում էին հայ անհատի ստեղծագործական կարողությունները. Եվ դրա հետ միաժամանակ