Էջ:Ռուսական վտանգը.pdf/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համաշխարհային գիտության և արվեստի բոլոր դռները, բոլոր հարստությունները: Սրանք են, որ մեր կրթված հասարակությունը հաղորդակից պիտի դարձնեն կուլտուրական երկրների կյանքի և մասնակից պիտի դարձնեն եվրոպական ու ամերիկյան քաղաքակրթության բոլոր բարիքներին Սրանց միջոցով է վերջապես, որ մեր ազգը սերտորեն պիտի կապվի աշխարհիս ամենաբարձր ժողովրդնեիր հետ, որոնցից այնքան շատ բան ունենք սովորելու: Իսկ ռուսերենն ավելի կամ նվազ մոտավոր ապագայում պիտի ներկայացնի մեզ համար ոչ ավելի մեծ հետաքրքրություն, քան լեհերենը, իսպաներենը, ռումիներենը, ուկրաիներենը:

Ես պարզորեն գիտակցում եմ, թե ո՛ր աստիճանի դժվար պիտի լինի մեզ համար միանգամայն ազատվել ռուս լեզվի միահեծան տիրապետությունից մեր կրթված դասերի կյանքում:

Քայլ առ քայլ ռուսական ամբողջ ճակատի վրա ռուս լեզուն անխնայորեն, անվերապահորեն դուրս պիտի շպրտվի այն բոլոր դիրքերից, որոնք ամենայն իրավամբ պիտի պատկանեն մեր պետական և ազգային լեզվին՝ հայերենին:

Այս հարցում չպետք է լինին որևէ կոմպրոմիս, որևէ վարանում, որևէ տարակարծություն:

Այս հարցում մենք պետք է հանդես բերեն այնողդողդ կամք, կարգապահության միշտ արթուն, միշտ զգաստ ոգի:

Ամեն մի գիտակից հայ ամենից առաջ պիտի կռվի ինքն իր դեմ, իր ռուսերեն խոսելու վատ սովորության դեմ: Ոչ միայն իր հասարակական պարտականությունները կատարելիս, այլ և իր մասնավոր հարաբերությունների մեջ ամեն մի հայ ինտելիգենտ պիտի աշխատի խոսել հայերեն և հայերեն խոսելը սովորություն պիտի դարձնի:

Բոլորուժերով մենք պետք է ձգտենք արմատախիլ անել հասարակության մեջ տիրող այն ախտավոր մտայնությունը, որով ռուսերեն խոսելը համարվում է բարեկրթության նշան, բարձր տոն:

Ամեն մի հայ պիտի սովորի հարգել, սիրել իր մայրենի լեզուն, պարծենալ հայերենի լավ գիտությամբ, մարզել իր միտքը հայ լեզվով: Հայ լեզուն պիտի լսվի ամենուրեք - ոչ միայն պետական հաստատությունների մեջ և դպրոցներում, այլ և փողոցներում, հրապարակներում, ընտանիքի մեջ, մասնավոր զրույցների ժամանակ, հասարակական ժողովներում: